«Բարեբեր Արցախ» ոռոգման համակարգերի անցկացման ծրագիր

«Բարեբեր Արցախ» ոռոգման համակարգերի անցկացման ծրագիր

«Մ-Գրուպ» ընկերության կողմից իրականացվել են Արցախի Մարտունու շրջանում՝ Մարտունի քաղաքում և Գիշի, Հաղորդի, Վարանդա, Սպիտակաշեն համայնքներում ոռոգման ջրով ապահովելու ծրագիր: 

Ծրագրի նպատակն է՝օժանդակել այս տարածքներում նռան և խաղողի այգիների հիմնմանը: Իսկ Վարանդա համայնքում տարված աշխատանքների արդյունքում համայնքն ապահովվել է նաև խմելու ջրով:

Ծրագրի շրջանակներում կառուցվել է ընդհանուր առմամբ 8 ջրհան կայան՝ 120-150 մետր խորությամբ, որոնցից յուրաքանչյուրն ապահովում է 10-20 հա տարածքի ոռոգման հնարավորություն:

«Մ-Գրուպ» ընկերության կողմից իրականացված այս ծրագիրը տնտեսական զարգացման համար մեծ հնարավորություններ է ստեղծում և նպաստում ռազմավարական նշանակության այս տարածքներում կայունության ապահովմանը: