Սոցիալական Պատասխանատվություն

Սոցիալական Պատասխանատվություն

Մ Գրուպ ընկերության նպատակն է հասնել երկարատև հաջողության, ֆինանսական կայունության և սոցիալական առաջընթացի՝ առավելագույնս խուսափելով հասարակությանը և շրջակա միջավայրին վնաս հասցնելուց։
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն 
Մ Գրուպ-ը խնդիր է դրել ներդումներ իրականացնել տեղական մարմինների հետ գործընկերային հարաբերություններում՝ դրանով իսկ նպաստելով տարածաշրջանում սոցիալ-տնտեսական կայունությանը։ Կազմակերպությունն արդեն իսկ մեծ դերակատարում ունի տեղական, տարածաշրջանային մակարդակում երկարատև սոցիալ-տնտեսական զարգացման,կայունության, ինչպես նաև հասարակության վրա դրական ազդեցության համատեքստում։ 
Աշխատանքի անվտանգություն 
Մ Գրուպ-ը սեփական ծրագրերի և/կամ գործընկերային հարաբերություններում առաջնորդվում է միմիայն առողջության, անվտանգության և բնապահպանական գործոնների ինտեգրման սկզբունքով: Ընկերության նպատակն ր իր գործունեության ընթացքում վնաս չպատճառել շրջակա միջավայրին, կանխել և կառավարել աշխատանքի անվտանգությանը վերաբերող խնդիրները՝ որպես պատասխանատու գործատու և գործարար։