ՀԱԷԿ 2022թ.

ՀԱԷԿ-ում սահմանված ժամանակացույցով բնականոն ընթանում են 2022թ. պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները: Նախորդ ՊՆՎ-ների ընթացքում թիվ 2 էներգաբլոկի էներգաարտադրող համակարգի հիմնական սարքավորումների արդիականացումից հետո հրատապ խնդիր էր դարձել ջրահովացման աշտարակների արդիականացումը՝ շրջակա միջավայրի բարձր ջերմաստիճանի պայմաններում վերջիններիս անարդյունավետ աշխատանքով պայմանավորված: Այդ պատճառով մշակվել և իրականացվում է «ՀԱԷԿ-ի հովացման աշտարակների արդիականացում» նախագիծը: Այն պատրաստել է «Ատոմպրոյեկտ» ընկերությունը, իսկ նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացրել է «Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն: Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Մ-Գրուպ» ընկերության աշխատակիցները, իսկ վերահսկողությունը՝ ՀԱԷԿ-ի համապատասխան մասնագետները: Անհրաժեշտ մատակարարումները հիմնականում կատարված են, ընթացքի մեջ են թիվ 1 հովացման աշտարակի հիմնանորոգման և մոդիֆիկացման աշխատանքները, որոնց ավարտից հետո միայն նախատեսվում է սկսել 3-րդ աշտարակի համար նախատեսված աշխատանքները: Հովացման աշտարակների արդիականացումը հնարավորություն կտա նկատելիորեն ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը: